Որոնել
Արխիվ
10.11.2019  16:17

«Նոա» – «Լոռի» խաղում վստահ հաղթանակ գրանցվեց (VIDEO)

Հայաստանի առաջնության 13-րդ տուրում «Նոան» ընդունեց «Լոռիին» և 3:1 հաշվով հաղթանակ տոնեց:

Ընդմիջումից վայրկյաններ առաջ Բենիկ Հովհաննիսյանը տուգանայինից հարված-փոխանցում կատարեց, որի պատճառով դարպասապահ Վարդան Շահատունին սխալվեց և բաց թողեց գնդակը: Վրա հասած Միխայիլ Կովալենկոն առաջ մղեց երևանցիներին:

Երկրորդ կեսի սկզբում, 4 րոպեի ընթացքում Մաքսիմ Մայրովիչը և Վլադիմիր Ազարովը (11-մետրանոց) հաշիվը դարձրեցին խոշոր: Քիչ անց, Ռուսլան Զարեկոյի տուգանային հարվածից ու նույն Ազարովից անդրադարձից հետո վանաձորցիները մեկ գոլով հաշիվը կրճատեցին, բայց ավելին անել չկարողացան:

Վեցերորդ հորիզոնականում գտնվող «Նոան» վաստակեց 20 միավոր և ավելի մոտեցավ հինգերորդ տեղը զբաղեցնող «Լոռիին»: Դավիդ Կամպանյայի թիմն ունի 22 միավոր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000