Որոնել
Արխիվ
10.11.2019  12:50

«Գոլերը փողի նման են, ուզում եմ շատ լինեն». Էրիկ Վարդանյանը ներկայացվել է «Սոչիի» երկրպագուներին

Նոյեմբերի 9-ին Սոչիի ռեստորաններից մեկում այդ քաղաքի համանուն ակումբը երկրպագուներին է ներկայացրել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանին, ում պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մտնել 2020 թվականի հունվարից: 21-ամյա ֆուտբոլիստը նաև պատասխանել է լրագրողների ու երկրպագուների հարցերին:

«Սիրում եմ խաղալ ենթահարձակվողի դիրքում, բայց կարող եմ հենակետային էլ դառնալ: Հինգ տարի անցկացրել եմ «Բարսելոնայի» ակադեմիայում, իսկ վերջին ժամանակները խաղում էի «Փյունիկում»: Կարիերաս շարունակելու տարբերակներ կային: Օրինակ, ամռանը եկա «Լոկոմոտիվ» պայմանագիր կնքելու, բայց վերջում պայմանավորվածության չհասանք:

Ցավոք, վերջերս սխալ թույլ տվեցի և ինձ կոռեկտ չպահեցի մրցավարի նկատմամբ, ինչի համար որակազրկվեցի 6 ամսով: Շատ եմ ափսոսում այդ արարքիս համար, այլևս նման բան չի կրկնվի: Հուսով եմ` որակազրկումը կկրճատվի, որպեսզի գարնան հենց սկզբից մասնակցեմ «Սոչիի» խաղերին:

Ինձ շատ է դուրս գալիս թիմն ու քաղաքը: Գոլերը փողի պես են, ցանկանում եմ շատ լինեն (կատակում է-խմբ): Մտադիր եմ մինչև մրցաշրջանի ավարտը 10 գոլ խփել»,- Վարդանյանի խոսքերն են մեջբերում Sport-express.ru-ն և Sport24.ru-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000