Որոնել
Արխիվ
10.11.2019  11:34

Վիմերկատի. «Հայաստանում իմ առաջին խաղի ժամանակ ձեռքիս գրել էի «դուրս բերում», «առաջ», «հետ»»

«Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին երևանյան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հայրենի Միլանի, դարպասապահ դառնալու և դրա համար անհրաժեշտ որակների, Հայաստանում կյանքի, ֆուտբոլում մանրուքների կարևորության և իր ծրագրերի մասին…

- Վալերիո, ինչպե՞ս ստացվեց, որ լինելով Միլանի նման ֆուտբոլային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքից, որոշեցիր դառնալ դարպասապահ, ոչ,ասենք՝ հարձակվող։

- Ի սկզբանե չէի մտածում դարպասապահի կարիերայի մասին, մյուսների նման ես էլ էի երազում հարձակվող դառնալու մասին։ Մի օր մարզվում էի, երբ տրիբունայում էր «Միլանի» սկաուտը, ուստի ամբողջ օրը մարզումից հետո անցկացրեցի նրա կողքին և փորձեցի համոզել նրան, որ ինձ հնարավորություն տա, որպեսզի ինձ փորձեն «Միլանում»: Եվ քանի որ ես նստած էի այնտեղ մինչև ուշ երեկո, նա ինձ այդ հնարավորությունը տվեց, և մի քանի փորձերից հետո ես մի նամակ ստացա «Միլան» ակումբից, որտեղ ինձ խնդրում էին դառնալ դարպասապահ: Ինձ համար, իհարկե նման հարց չկա՝ «Միլան» թե «Ինտեր», քանի որ գոյություն ունի «Միլան» և քաղաքի երկրորդ թիմը, ինձ համար չկա «Ինտեր»․․․ Զավեշտ է․ բայց «Ինտերը» ցանկանում էր, որ ես իրենց մոտ հարձակվող լինեմ, և հայրս ուզում էր, որ միշտ հիշեմ դա, բայց ես այլ ակումբներում ևս փորձաշրջան եմ անցել ոչ որպես դարպասապահ, մանկուց երազում էիհանդես գալ «Միլանի» կազմում: Մտքումս միշտ «Միլանն» էր՝ իմ ընտանիքի պատճառով և որովհետև հայրս միշտ ակումբի մոլի երկրպագուն էր…

- Լեգենդար Ջանլուիջի Բուֆոնը մի առիթով ասել է, որ դարպասապահը պետք է լինի «մազոխիստ և եսակենտրոն»։ Համաձա՞յն ես այս պնդման հետ, և եթե ոչ՝ ի՞նչ որակներ պետք է ունենա իսկական դարպասապահը, ո՞վ է դարպասապահների մեջ քո կուռքը։

- Չգիտեմ, բայց եթե նայեք այսօրվա լավագույն դարպասապահներին` Օբլակին կամ Տեր Շտեգենին, նրանք, կարծես,«խելագար» մարդ չեն՝ հանգիստ են, լռելյայն անում են իրենց գործը, մաքրում թիմակիցների հետևից, բայց եթե հին օրերի լեգենդներին նայենք՝ Օլիվեր Կանը կամ Չիլավերտը, նրանք իսկական խենթեր էին... Բոլորն էլ գիտեն, որ մենք այլ վերնաշապիկ ենք կրում, մենք մինչև տասնմեկը պառկում ենք, բայց դու տարբեր ես: Ամենը անհատից է կախված․ ես անձամբ մի փոքր «ծուռ» եմ, բայց ինձ դա դուր է գալիս, իմ գործի մի մասն է ... դու վերջին հույսն ես և պահպանող թալիսմանը, եթե կուզեք, երբ մյուսները հույսը կորցնում են և կարծում են, որ այլևս հնարավորություններ չկան, դու կարող ես փրկել թիմին։ Ինչ վերաբերում է իմ կուռքին՝ դա, իհարկե, Նելսոն Դիդան է, միակն ու անկրկնելին…

- Նախկինում հանդես ես եկել Իտալիայում և Պորտուգալիայում, իսկ ինչպե՞ս հայտնվեցիր Հայաստանում։

- Ինձ համար կարևորը կոնկրետ ֆուտբոլային նախագիծը, զգացմունքներն են: Ես հասկանում եմ, թե ինչն է ֆուտբոլը մեծ ակումբներից դուրս, ինձ համար աշխարհում, գուցե, գոյություն ունի 10-ը մեծ ակումբ, և պարզ է՝ որն է իրականությունը բոլոր մյուսների համար և ինչու են ֆուտբոլիստները այդքան երազում հնարավորություն ունենալ խաղալ մեծ ակումբներում: Ես բավական մեծ ֆուտբոլային փորձ ունեմ, հասկանում եմ նաև, որ դուք պետք է գնաս և լինես այնտեղ, որտեղ դու ավելի մեծ հաճույք ու բավականություն ես ստանում քո խաղից: Վերջին տարիներին ինձ մոտ այդպես չէր, հատկապես Եվրոպայում կա նաև երկրորդ լիգա, որտեղ կարող ես բավականաչափ գումար են տալիս, սակայն խնդիրներ ունենալ ժամանակին վճարվելու, ակումբի կամ սեփականատիրոջ հետ: Երբ ապրում ես 11 ամիս առանց աշխատավարձ ստանալու, փոխում ես միտքդ, ստիպված ես լինում վերագնահատում անել, գնալ այնտեղ, ուր պետք է մտածես միայն ֆուտբոլի և խաղալու մասին, ահա թե ինչու ես այստեղ եմ ... Մեկ այլ կարևոր և գրավիչ հանգամանք՝ այս ակումբի սեփականատերերին է պատկանում նաև իմ նախընտրած երաժշտական լայբլը, այնպես որ կար «Նոա» ֆուտբոլային ակումբը և NOAH MUSIC-ը, քանի որ, ինձ կյանքում գրավում է ֆուտբոլն ու երաժշտությունը ... Դա առաջին տպավորությունն էր, իսկ երկրորդը` նոր թիմ՝ մարդիկ, որ ուզում են աշխատել, նոր էներգիա, նոր զգացմունքներ, մենք փորձում ենք աճել, ահա թե ինչ էի փնտրում ...

- Ինչպե՞ս կգնահատես քո նոր թիմի կարողությունները ու նաև նպատակները՝ մինչև ձմեռ ամրապնդվել առաջին վեցնյակում, իսկ հետագայում արդեն՝ պայքարել Եվրագավաթներում մասնակցելու իրավունքի համար։

- Պետք է անկեղծ լինենք առաջինն ինքներս մեզ հետ, նկատի ունեմ՝ չենք կարող լավագույն վեցնյակում տեղ զբաղեցնել կամ նվաճել գավաթը միայն այն պատճառով, որ մենք դա ենք ցանկանում: Մենք սկսում ենք ավելի լավ հասկանալ միմյանց, բայց այդ մասին չպետք է մտածենք, քանի որ մեզ համար յուրաքանչյուր խաղ յուրահատուկ է: Հաղթեցինք գավաթային խաղում, բայց մեզ համար ներկայում ամենակարևորը լավագույն վեցնյակում ամրապնդվելն է, սա հաջորդ նպատակն է: Մենք այժմ ճիշտ ուղու վրա ենք, չենք կարող շեղվել, նույնիսկ եթե դա անենք՝ պետք է վերադառնանք նույն ուղու վրա: Եթե երազում եք մեծ նպատակների մասին, ինչ-որ պահի մոռանում ենք մանրուքները․ իսկ տեսանք այս առաջնության ընթացքում, որ մանրուքներն են որոշում ամենը, շահում խաղը ... մանրուքների պատճառով մենք միավորներ կորցրինք։ Ուստի մենք պետք է մտածենք յուրաքանչյուր խաղի, լավագույն վեցնյակի մասին, իսկ մարտից հետո՝ կենտրոնանանք եվագավաթներում հնարավորության մասին:



- Իսկ ինչպե՞ս ես նախապատրաստվում խաղերին, ի՞նչն է վստահություն ներշնչում հաղադաշտ դուրս գալուց առաջ։

- Ինձ համար երբեք դա խնդիր չի եղել, կարծում եմ՝ միշտ էլ ներքուստ ինքնավստահություն ունեցել եմ, և մանուկ ժամանակ բակում ցատկելիս և անցկացրած 150 պրոֆեսիոնալ խաղերի ընթացքում։ Իտալացիներս մի խոսք ունենք՝ «երեկույթի առյուծը», ասել կուզի՝ երբ մտնում եմ խաղադաշտ, մոռանում եմ ամեն ինչ, դաշտից դուրս կարող եմ ամենամոտ ընկերդ լինել, բայց դաշտում՝ ոխերիմ թշնամիդ։ Այնպես որ՝ հատուկ ձևով չեմ նախապատրաստվում, հատուկ որևէ գաղտնիք էլ չգիտեմ, հակառակ դեպքում հավերժ կմնային ֆուտվոլում։ Մանրուքներ են, որ կախված են միայն քեզնից, ամենն ուղեղիդ մեջ է։

- Իսկ թիմակիցներիդ հետ հաղորդակցվելը դժվար չէ՝ հայ և ռուս ֆուտբոլիստներ են, փորձու՞մ ես լեզու սովորել։

- Առաջին հանդիպումը, որն այստեղ անցկացրել եմ՝ «Լոռիի» դեմ էր, ձեռքիս ռուսերեն գրել էի «դուրս բերում», «առաջ», «հետ»։ Հիմա սկսում եմ ռուսերեն սովորել, թիմակիցների հետ հաղորդակցվելը հեշտ չէ, բայց դա լեզվին չի վերաբերում միայն, քանի որ եթե դու գիտես և հասկանում ես ֆուտբոլը, թիմակցիդ ուղղված մի հայացքը բավական է, որ նա հասկանա՝ ինչ ես ուզում իրեն ասել։


- Ի՞նչն է ամենից շատ դուր եկել կամ դուր չի եկել Հայաստանում, նաև այստեղի խոհանոցի մասին ի՞նչ կարծիքի ես։

- Թերևս, ամենից շատ դուր եկավ այն, թե ինչպես են մարդիկ քեզ դիմավորում և ընդունում, հայերն օգնելու հարցում շատ պատրաստակամ և բաց մարդիկ են․․․ Երբ առաջին անգամ ժամանեցի Հայաստան, օդանավակայանից մինչև քաղաքի կենտրոն ողջ ճանապարհին մտածում էի՝ Աստված իմ, այս ուր եմ ընկել, մի քիչ Հնդկաստանն էր հիշեցնում։ Բառացիորեն երեկ նույն ճանապարհն անցա, և կարող եմ ասել, որ արդեն լրիվ այլ կերպ էի նայում փողոցներին, շենքերին․․․Ինչ վերաբերում է սննդին, ապա դա լուրջ խնդիր է ինձ համար, քանի որ ես սիրում եմ առողջ սնունդ, իսկ այստեղ հիմնական կերակուրը միսն է։ Նույնիսկ եթե մատուցում են լավ պատրաստված ուտելիք, այն ունի շատ բարձր կալորիականություն։ Փորձել եմ գրեթե բոլոր ազգային կերակուրները և կարող եմ ասել, որ շատ համեղ են։ Սակայն, որպես իտալացի պետք է ասել՝ ներողություն, բայց մեր խոհանոցը լավագույնն է աշխարհում․․․

- Եվ վերջում՝ որտեղ ես քեզ տեսնում առաջիկա տարիներին և երկարաժամկետ հեռանկարում։

- Ես դադարել եմ երազել ֆուտբոլում։ Հիմա երկարաժամկետ պլաններ չեմ կառուցում, անիմաստ է։ Դու մտածում ես ինչ-որ բանի մասին և հասնում դրան, տեղափոխվում ես մի երկրից մյուսը՝ միայնակ, ընտանիքից հեռու․․․ Նաև դժվար է, քանի որ մի կողմից ունես ազատ ժամանակ, սակայն ստիպված ես լինում հանգստանալ և վերականգնել ուժերդ, որպեսզի պատրաստ լինես խաղերին, այնպես որ լուրջ բաների համար ժամանակ չի մնում։ Ես ցանկանում եմ ապրել այնտեղ, որտեղ կյանքը հաճելի կլինի։ Բայց, ինչը շատ կարևոր է, նաև ունեմ մշտապես հաղթելու ցանկություն, թիմի հետ խաղալ եվրագավաթներում, լինել խաղի, շաբաթվա, առաջնության լավագույն դարպասապահը։ Ես երկարաժամկետ ծրագրերի մասին չեմ մտածում, մտածում եմ միայն վաղվա մասին․․․

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000