Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Էյբարի» հետ ու հաղթեց 4-0 հաշվով։
14-րդ րոպեին Կարիմ Բենզեման բացեց հաշիվը, 20-րդ րոպեին Սերխիո Ռամոսը 11 մետրանոցից կրկնապատկեց իր թիմի առավելությունը, 29-րդ րոպեին կրկին 11 մետրանոցի իրավունք տրվեց «սերուցքայիններին» և հարվածը հաջող իրացրեց Բենզեման՝ իր հաշվին դուբլ ձևակերպելով, իսկ 61-րդ րոպեին Ֆեդերիկո Վալվերդեն խփեց իր թիմի 4-րդ գոլը։
Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 15 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Էյբարը» 15 միավորով 15-րդն է։