Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լեսթերը» տանը մրցեց «Արսենալի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։
68-րդ րոպեին հիանալի խաղարկման արդյունքում Ջեյմի Վարդին բացեց հաշիվը, իսկ 75-րդ րոպեին Ջեյմս Մեդիսոնը կրկնապատկեց «աղվեսների» առավելությունը։
Այսպիսով, «Լեսթերը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ, իսկ «Արսենալը» 17 միավորով 6-րդն է։
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր