Որոնել
Արխիվ
08.11.2019  13:33

Երևանի «Լոկոմոտիվին» տեխնիկական պարտություն է գրանցվել հաղթած խաղում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեխնիկական պարտություն (0:3) է գրանցել Երևանի «Լոկոմոտիվին»` Առաջին խմբի 14-րդ տուրի «Արարատ-Արմենիա-2»-ի դեմ խաղում որակազրկված ֆուտբոլիստ ասպարեզ դուրս բերելու համար:

Օլեգ Լուցենկոն իրավունք չի ունեցել մասնակել խաղին, բայց ասպարեզ է մտել: Նրա թիմը հանդպումը հաղթել էր 3:1 հաշվով:

Ակումբը տուգանվել է նաև 50 հազար դրամով:

Այսպիսով, «Լոկոմոտիվից» հանվել է 3 միավոր և երևանցիները 31 միավորով նահանջել են երրորդ տեղ: «Վեսթ Արմենիան» 34 միավորով դարձավ միանձնյա առաջատար: «Արարատ-Արմենիա-2» 28 միավորով բարձրացել է 4-րդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000