Որոնել
Արխիվ
07.11.2019  20:51

Վանեցյան. «Աղմուկ բարձրացնելու հետաքրքրություն եմ տեսնում, դա անթույլատրելի է»

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ֆեդերացիայի գործկոմի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

Նշենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վանեցյանն իրավունք չունի միանձնյա գլխավոր մարզիչ նշանակել ըստ կանոնադրության։ Այսօր ՀՖՖ գործկոմը հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը։

«Այս ամենի շուրջ տեսնում եմ աղմուկ բարձրացնելու հետաքրքրություն։ Եկեք չնշեմ, թե ինչու են դրանք հենց իմ անվան հետ կապված։ Ընդհանրապես, հայկական ֆուտբոլի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է։ Եկեք բոլորս միավորվենք, որպեսզի ունենանք լավ ֆուտբոլ։

Ունեինք հաջողություններ հավաքականում, տեսանելի առաջընթաց կա ակումբային ֆուտբոլում և դրանք շարունակական են լինելու։ 2019 թվականին արդեն իսկ մարզերում կառուցել ենք 52 փոքր դաշտ և հանձնել երեխաներին, որպեսզի կարողանան մարզվել։ Դրանք լինելու են մշտական և համոզված եմ, որ ունենալու ենք հաղթանակներ և լավ ֆուտբոլ»,- Վանեցյանի խոսքերն է մեջբերում Ազատություն TV-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000