Որոնել
Արխիվ
07.11.2019  20:27

ՀՖՖ գործկոմը քվեարկություն է կատարել՝ կապված Խաշմանյանին գլխավոր մարզիչ նշանակելու հետ

Նոյեմբերի 7-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում էր միայն մեկ հարց՝ Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նիստին ներկա էին ՀՖՖ Գործկոմի անդամներից 13-ը, որոնք միաձայն քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման օգտին:

Նշվում է ազգային հավաքականի մարզչական շտաբի, առաջիկա հավաքի ծրագրի և հրավիրված ֆուտբոլիստների վերաբերյալ կտեղեկացի շուտով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000