Որոնել
Արխիվ
07.11.2019  17:59

ՀՖՖ-ում արտահերթ նիստ է գումարվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում արտահերթ նիստ է գումարվել: Այդ մասին հայտնում է «Ազատություն ռադիոկայանը»:

Առայժմ հայտնի չէ, թե օրակարգում ինչ հարցեր կան: ՀՖՖ-ի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը փոխանցել է՝ օրվա երկրորդ կեսին հայտարարություն կտարածեն:

«Օրվա երկրորդ կեսին՝ 5-ից հետո մենք կունենանք մեկնաբանություն», - ասել է Մելիքբեկյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը:

Ավելի ուշ նշանակման մեջ իրավական խնդիրներ է նկատել ֆեդերացիայի անդամ Մեսրոպ Առաքելյանը և հայտարարել, որ առանց գործոմի հաստատման ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանն իրավունք չի ունեցել մարզիչ նշանակել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000