Որոնել
Արխիվ
07.11.2019  16:43

Գոլ խփելու համար Ռեմզին ներողություն է խնդրել Ռոնալդուից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին ներողություն է խնդրել իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուից, որ «գողացել» է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի` «Լոկոմոտիվի» դեմ խաղում (2:1) նրա գոլը:

Պորտուգալացու տուգանային հարվածից ու դարպասապահ Գիլերմեի զավեշտալի սխալից հետո գնդակն ընթանալիս է եղել դարպասը, բայց ուելսցին գոլ է խփել, երբ գնդակը դեռ չէր հատել դարպասային գիծը:

«Մտածում էի, որ դարպասապահն ավելի մոտ է ինձ, հնարավորություն ունի ցատկել և հեռացնել գնդակը: Իմ բնազդները հաղթեցին և ցանկացա վստահ լինել, որ գոլ կգրանցվի: Ներողություն խնդրեցի Կրիշտիանուից»,- Ռեմզիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000