Որոնել
Արխիվ
07.11.2019  14:40

Սկանդալ «Նապոլիում». Ակումբը պաշտոնական հայտարարությամբ մեղադրել է ֆուտբոլիստներին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Զալցբուրգի» դեմ տնային խաղից (1:1) հետո «Նապոլիի» ֆուտբոլիստները հրաժարվել էին զրուցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: «Աձուրիի» խաղացողներն այդ քայլով բողոք էին հայտնել ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի նկատմամբ, ով «Ռոմայից» կրած պարտությունից (1:2) հետո թիմին փակել էր «Նապոլիի» մարզաբազայում:

«Նոյեմբերի 5-ին ֆուտբոլիստի պահվածքի վերաբերյալ ակումբը հայտնում է, որ հնարավոր ամեն ինչ կանի իր տնտեսական, իմիջային, սեփական և կարգապահական իրավունքները պաշտպանելու համար:

Ակումբը նաև ուզում է հստակեցնել, որ այսուհետ թիմի հավաքների վերաբերյալ որոշումների պատասխանատվությունը թողնում է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին:

Որոշ ժամանակ ակումբն այլ հայտարարություններ չի կատարելու»,- գրել է «աձուրիի» մամուլի ծառայությունը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000