Որոնել
Արխիվ
07.11.2019  02:46

Հոգեբանի ազդեցությունը. Սոնի դուբլն օգնեց «Տոտենհեմին» կրկին ջախջախիչ հաղթանակի հասնել ՉԼ-ում (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբում «Տոտենհեմը» հյուրընկալվել է «Ցրվենա Զվեզդային» և առավելության հասել 4:0 հաշվով:

Հանդիպման հերոսը դարձել է Սոն Հին Մինը, ով դուբլի հեղինակ է դարձել: Խաղից առաջ կորեացին շփվել է հոգեբանի հետ, որը նրան տրամադրել էր ակումբը: Վինգերի շոկային վիճակում է եղել «Էվերթոնի» հետ նախորդ խաղում Անդրե Գոմեշին ծանրագույն վնասվածքի պատճառ դառնալուց հետո:

Սերբիայում հաշիվը բացել է Ջովանի Լո Չելսոն, երբ այդ գրոհի ժամանակ լոնդոնցիները 4 հարված են կատարել` երկուսը դարպասաձողին: Հանդիպման վերջակետը դրել է Կրիստիան Էրիկսենը:

Այսպիսով, Մաուրիսիո Պոչետինոյի թիմը երկրորդ անգամ ջախջախեց բելգրադցիներին (առաջինը` 5:0) և 7 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում: «Ցրվենա Զվեզդան» 3 միավորով երկրորդն է: Առաջատար «Բավարիան» ունի 12, իսկ հետնապահ «Օլիմպիակոսը»` 1 միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000