Որոնել
Արխիվ
07.11.2019  02:39

Զարմանալի ինքնագոլ Չեմպիոնների լիգայում. «Ատլետիկոն» պարտվեց գերլարված խաղում (VIDEO)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Ատլետիկոն» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել է Լևերկուզենի «Բայերին»:

Հաշիվը բացվել է 41-րդ րոպեին, երբ զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել մադրիդցիների կիսապաշտպան Թոմաս Պարտին: 55-րդ րոպեին Կևին Ֆոլանդը կրկնապատկել է հաշիվը:

84-րդ րոպեին Նադիմ Ամիրին կոպիտ խախտման համար կարմիր քարտ է ստացել: Իսպանացիները թվային առավելությունից օգտվել են 90+3 րոպեին, երբ նույն Պարտիի փոխանցումից հետո աչքի է ընկել Ալվարո Մորատան:

D խմբում «Ատլետիկոն» 7 միավորով մնացել է երրորդ տեղում, իսկ «Բայերը» 3 միավորով` 4-րդ: Առաջատար «Յուվենտուսն» ունի 10 միավոր, իսկ երրորդ տեղը զբաղեցնող Մոսկվայի «Լոկոմոտիվը»` 3:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000