Որոնել
Արխիվ
07.11.2019  00:13

90+3 րոպեին խփած սուպերգոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթեց Մոսկվայում և առաջինը մտավ փլեյ-օֆֆ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Լոկոմոտիվին» և 2:1 հաշվով դժվարին հաղթանակ տարավ:

Հաշիվն արդեն 4-րդ րոպեին բացվեց զարմանալի հանգամանքներում, երբ Կրիշտիանու Ռոնալդուի տուգանային հարվածից ու դարպասապահ Գիլերմեի կոպիտ սխալից հետո գնդակն արդեն հատում էր դարպասային գիծը, սակայն վրա հասած Աարոն Ռեմզին ինքը գրավեց դարպասը: Ընդամենը 8 րոպե անց Ալեքսեյ Միրանչուկն ինքն հասավ իր առաջին հարվածին հաջորդած անդրադարձին և պատասխան գոլը խփեց:

«Ծեր սինյորան» հաղթանակ կորզեց 90+3 րոպեին, երբ փոխարինման մտած Դուգլաս Կոստան շքեղ անցում ձեռնարկեց, գեղեցիկ պատ խաղարկեց Գոնսալո Իգուայինի հետ և դարպասապահի ոտքերի արանքով գրավեց դարպասը:

Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 10 միավոր և բոլոր թիմերից առաջինը նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: «Լոկոմոտիվը» 3 միավորով մնաց երորրդ տեղում: Մեկ խաղ քիչ անցկացրած «Ատլետիկոն» ունի 7, իսկ «Բայերը»` 0 միավոր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000