Որոնել
Արխիվ
06.11.2019  20:07

Աբրահամ Խաշմանյանի պայմանագրի ժամկետը կապված է Ազգերի լիգայի հետ

Այսօր Աբրահամ Խաշմանյանը նշանակվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի նոյեմբերի 30-ը:

Այդ ժամկետը պատահական չէ ընտրված: Հենց այդ ժամանակ է ավարտվում Ազգերի լիգայի 2020-21թթ. խաղարկության խմբային փուլը: Այն մեկնարկելու է 2020 թվականի սեպտեմբերի 3-ին և ավարտվելու է նոյեմբերի 27-ին:

Ազգերի լիգայի այդ մրցաշրջանի մրցաշարում խաղարկվելու է 2022 թվականի Աշխարհի առաջնության 2 ուղեգիր:

Հիշեցնեննք, որ ՈւԵՖԱ-ն փոխել է Ազգերի լիգայի ձևաչափը, ինչի հետևանքով Հայաստանի հավաքականը բարձրացել է C դիվիզիոն: Այնտեղ 16 հավաքականները բաժանվելու են 4 խմբերի` 4-ական թիմով: Վիճակահանությունը կայանալու է 2020 թվականի մարտի 3-ին` Ամստերդամում:

Այսպիսով, սպասվում է, որ  Խաշմանյանի գործող պայմանագրի ժամանակաշրջանում Հայաստանի հավաքականը 8 պաշտոնական խաղ կանցկացնի: Երկուսը` Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ (դրանք հաղթելու դեպքում մաթեմաթիկական շանսեր կունենա նաև եզրափակիչ փուլ մտնելու) և վեցը` Ազգերի լիգայում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000