Որոնել
Արխիվ
06.11.2019  18:43

Երկու կարմիր քարտ և համառ պայքար. «Արարատ-Արմենիան» կրկին չդարձավ առաջատար

Հայաստանի առաջնության 5-րդ տուրից հետաձգված խաղում «Արարատ-Արմենիան» ընդունել է «Լոռիին»: Գրանցվել է ոչ-ոքի` 0:0:

Համառ պայքարում անցած խաղում վանաձորցիներն ավելի շատ գոլային պահ են ունեցել, բայց չեն օգտվել դրանցից, իսկ դրվագներից մեկում տանտերերին փրկել է դարպասաձողը:

Երկու թիմերը խաղն ավարտել են 10-ական ֆուտբոլիստներով: 70-րդ րոպեին երկրորդ զգուշացման պատճառով հեռացվել է երևանցիների ավագ Դմիտրի Գուզը, իսկ քիչ անց երկրորդ դեղին քարտի համար կարմիրի է արժանացել Ջուլիուս Դևիդը:

Այսպիսով, Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հերթական անգամ չօգտվեց առաջին տեղ բարձրանալու հնարավորությունից: Գործող չեմպիոնը 23 միավորով երրորդ տեղում է` զիջելով «Արարատին» (25) և «Շիրակին» (25):

«Լոռին» 22 միավորով բարձրացավ չորրորդ տեղ` հավասարվելով «Ալաշկերտին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000