Որոնել
Արխիվ
06.11.2019  18:24

Աբրահամ Խաշմանյանը մոտ է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ դառնալուն (PHOTO)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լրջորեն դիտարկում է Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելուն:

ArmFootball.com-ի տեղեկությամբ` 51-ամյա մասնագետը հանդիպել է ՀՖՖ ղեկավարության հետ և համաձայնեցրել պայմանագրի կետերը:

Մանրամասներ ճշտելու համար կապնվեցինք Խաշմանյանի հետ, ով ասաց, որ ոչինչ չի կարող ասել քանի դեռ ֆեդերացիան պաշտոնական հայտարարություն չի կատարել:

Քիչ առաջ հայ մասնագետի հետ նաև լուսանկար է հրապարակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն մեկնաբանություն չի գրել: Վերջինս մինչև այդ կողմ էր Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությանը, սակայն այսօր այդ մասնագետին տեղեկացրել են, որ նախանական պայմանավորվածությունը չեղարկվել է: 

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի սկզբում Խաշմանյանը գլխավորում էր «Ալաշկերտը», որը լքել է սեպտեմբերի սկզբին: Նախկինում նա գլխավորել է Հայաստանի Մ19 և Մ21 հավաքականները:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000