Որոնել
Արխիվ
06.11.2019  02:40

«Լիոնը» հաղթեց «Բենֆիկային» և խմբում շրջանցեց «Զենիթին» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի G խմբի 4-րդ տուրում «Լիոնը» Ֆրանսիայում ընդունեց «Բենֆիկային» ու հաղթեց 3-1 հաշվով։

4-րդ րոպեին Խոակին Անդերսենը բացեց հաշիվը՝ առաջ մղելով դաշտի տերերին, 33-րդ րոպեին Մենֆիս Դեպայը կրկնապատկեց հաշիվը, բայց 76-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչը մեկ գոլ հետ բերեց։ 89-րդ րոպեին Բերտրան Տրաորեն խփեց իր թիմի երրորդ գնդակը՝ ձևակերպելով խաղի վերջնական հաշիվը։

Այսպիսով, «Լեյպցիգը» խմբի առաջատարն է վաստակած 9 միավորով, «Լիոնը» 7 միավորով երկրորդն է, «Զենիթն» ունի 4, իսկ «Բենֆիկան» 3 միավոր։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000