Որոնել
Արխիվ
05.11.2019  19:18

Հայտնի է՝ որքան գումար կտրամադրվի «Չելսիին» ձմեռային տրանսֆերների համար

«Չելսին» մտադիր է նոր ֆուտբոլիստներ գնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին կտրամադրի շուրջ 150 մլն եվրո։

Այդ գումարով «Չելսին» դիտարկում է 3 ֆուտբոլիստներ գնելու տարբերակը։ Մասնավորապես, լոնդոնցիները հետաքրքրված են «Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելի, «Կրիստալ Փելեսի» վինգեր Ուիլֆրիդ Զահայի և «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով։

Ակումբը դատի էր տվել՝ պահանջելով կրճատել տրանսֆերային արգելքի որոշումը և նոյեմբերի 20-ին որոշումը կհրապարակվի։ Այս պահին, տրանսֆերային արգելքը դեռ ուժի մեջ է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000