Որոնել
Արխիվ
05.11.2019  18:25

Հայ երկրպագուն դեռ ֆիննական բանտում է. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է իրավիճակին

Եվրո-2020-ի՝ Ֆինլանդիա - Հայաստան խաղի ժամանակ, երկրպագուների ՖԱՖ շարժման անդամ Երվանդ Իսմայիլյանը ճայթրուկ է նետել, որը պատահմամբ դիպել է ֆինն երկրպագուներին, նաև տեղացի մանսագետներից մեկին, որը Թուրքիայի քաղաքացի է:

Խաղից հետո նրան բերման են ենթարկել Տուրկուի մեկուսարան և ձերբակալել: Երվանդը մինչև այժմ պահվում է ֆիննական բանտում, հաղորդում է urishfootball.am-ը։

Աղբյուրը հաղորդում է, որ Ֆիննական ոստիկանությունը խաղից հետո Մեր հավաքականի երկրպագուներին, ովքեր ուղևորվել էին ոստիկանություն՝ Երվանդի հետևից, հավաստիացրել է, որ կպարզի ամեն ինչ և հաջորդ օրը Իսմայիլյանին կճանապարհի հայրենիք, որը տեղի չի ունեցել։

Ընդ որում, Երվանդին տրամադրված փաստաբանն անգլերեն չգիտի։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ ԱԳՆ-ն հենց սկզբից տեղյակ է եղել այդ ամենի մասին և կապի մեջ է եղել Ֆինլանդիայի գործընկերների հետ։

«Միջադեպի առաջին իսկ օրվանից Շվեդիայում Հայաստանի հանրապետության դեսպանատունը և դեսպան Լիաննա Գրիգորյանը մշտական, ամենօրյա կապի մեջ է եղել ինչպես մեր քաղաքացու, այնպես էլ՝ նրա փաստաբանի, Ֆինլանդիայի իշխանության և պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։ Մեր դիվանագետները տեղում, ուշի ուշով հետևում են իրավիճակի զարգացմանը»,- Նաղդալյանի խոսքերն է մեջբերում ArmeniaTV News-ը։

Ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին տեղի կունենա դատական նիստ։ Ֆինլանդիայից հաղորդում են, որ Երվանդն այս շաբաթ կլինի Հայաստանում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000