Որոնել
Արխիվ
05.11.2019  13:58

«Հայկական» դարձող ռուսական թիմի գլխավոր մարզիչը` պաշտոնանկության եզրին

«Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինը կարող է պաշտոնանկ արվել: Championat.com-ը հայտնում է, որ ռուս մասնագետին 2 խաղ էին տվել իրավիճակը շտկելու համար, որոնցից առաջինում թիմը 1:2 հաշվով զիջել է «Տամբովին»:

Այսպիսով, եթե Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրում «Սոչին» պարտվի ԲԿՄԱ-ին, 45-ամյա մասնագետը կարող է պաշտոնանկ արվել: Ներկայումս Պրեմյեր լիգայի նորեկը 13 միավորով զբաղեցնում է վերջին` 16-րդ տեղը:

Հիշեցնենք, որ «Սոչիում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, իսկ մարզչի օգնականը Ռոման Բերեզովսկին է: Սպասվում է, որ հունվարից ռուսական թիմ կտեղափոխվի նաև «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000