Որոնել
Արխիվ
05.11.2019  17:48

Ո՞ւմ է հարկավոր նշանակել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ. Հեղինակավոր գործակալի կարծիքը

Հեղինակավոր գործակալ Դմիտրի Սելյուկն ArmFootball.com-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ընտրության վերաբերյալ:

«Միգուցե, իմ կարծիքը ոչ ոքի հետաքրքիր չէ, բայց կարծում եմ, որ Հայաստանի հավաքականի համար լավ կլինի արտասահմանցի մարզչի հրավիրել: Համոզված եմ, որ դա է ճիշտ ելքը, որովհետև անկախ մենթալիտետով մարդ է հարկավոր: 

Օրինակ վերցնենք Վրաստանը, որը գլխավորում է լավ մարզիչ Վլադիմիր Վայսը: Նա հավաքական չի հրավիրում այն խաղացողներին, որոնց հետ մտերիմ է, այլ նայում է խաղին:

Իհարկե, ես կարող եմ որոշ անուններ նշել, որոնց հարկավոր է հրավիրել, բայց դա չեմ անի, որ չթվա, թե իմ հաճախորդին եմ առաջարկում: Միայն կասեմ, որ հարկավոր է հրավիրել մասնագետի Իսպանիայից կամ Պորտուգալիայից, որովհետև հայկական ֆուտբոլը տեխնիկայի վրա է հիմնված, իսկ այդ երկների մարզիչները նման խաղ են դավանում: Նրանք կարող են նաև լավ կարգապահություն փոխանցել թիմին և տակտիկապես գրագետ են:

Քանի որ առաջիկա 2 խաղերն էական նշանակություն չեն ունենա, կարելի է այդ խաղերի համար հայ մասնագետներից մեկին հրավիրել կամ նախորդ մարզչի օգնականին: Իսկ հաջորդ ընտրական փուլի համար արտասահմանցու նշանակել»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000