Որոնել
Արխիվ
05.11.2019  16:16

Ալեքսանդր Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Հայաստանի հավաքականը

Ամենայն հավանականությամբ, Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի հավաքականը: Ինչպես հայտնի է դարձել ArmFootball.com-ին, Գրիգորյանի թեկնածության նախաձեռնողը Երևանի «Ուրարտուի»սեփականատեր Ջևան Չելոյանցն է, իսկ թեկնածությունը պաշտպանում է անձամբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը:

Ընդ որում, Չելոյանցը պատրաստություն է հայտնել ինքը վճարել մարզչի աշխատավարձը:

Մեր տեղեկություններով, ՀՖՖ-ում ոչ բոլորն են հավանություն տալիս Գրիգորյանի նշանակմանը և ավելի հակված են եվրոպացի մասնագետի հրավիրելու, սակայն Վանեցյանը կողմ է հենց Գրիգորյանի թեկնածությանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000