Որոնել
Արխիվ
05.11.2019  10:31

Հեղինակավոր մարզիչն իսպանական թիմ է գլխավորել

Իսպանական «Լեգանեսի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Խավյեր Ագիրեն: 60-ամյա մասնագետի հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր է ստորագրվել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մեքսիկացին հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյում», «Սարագոսայում», «Էսպանյոլում», Մեքսիկայի, Եգիպտոսի և Ճապոնիայի հավաքականներում իր աշխատանքով:

«Լեգանեսում» նա փոխարինել է պաշտոնանկ արված Մաուրիսիո Պելլեգրինոյին: Նրա նոր թիմը Լա Լիգայի 12 տուրերից հետո 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000