Որոնել
Արխիվ
05.11.2019  01:22

«Նապոլիի» ֆուտբոլիստը հունվարին կարող է տեղափոխվել Չինաստան

«Նապոլիի» կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը հունվարին կարող է լքել ակումբը, հաղորդում է Corrierre dello Sport-ը։

Նշվում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը շահավետ առաջարկ է ստացել Չինաստանից և հունվարին կարող է տեղափոխվել այնտեղ։

Ավելի վաղ նա մերժել էր «Նապոլիի» առաջարկը՝ կապված նոր պայմանագրի կնքման հետ։ Այն նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Կալյեխոնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 հանդիպման, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը «Նապոլին» համալրել է 2013 թվականին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000