Որոնել
Արխիվ
04.11.2019  21:46

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը ծանր վիճակում է. ակումբը նրա համար հոգեբան կտրամադրի

ԱՊԼ-ում կայացած «Էվերթոն» - «Տոտենհեմ» խաղի վերջնամասում լոնդոնցիների հարձակվող Սոն-Հյուն Մինը խախտեց կանոններն Անդրե Գոմեշի հետ պայքարում, ինչի պատճառով, կիսապաշտպանը սարսափելի վնասվածք ստացավ՝ կոտրելով ոտքը։

Դրվագից հետո Սոնը հենց դաշտում սկսեց արտասվել։ Նրա խախտումը մրցավարը որակեց կարմիր քարտին արժանի ու հեռացրեց։ Այդ խաղից հետո ֆուտբոլիստն անջատել էր հեռախոսը, չէր շփվում կորեացի լրագրողների հետ, մեկուսացրել էր իրեն։

The Sun պարբերականը տեղեկացնում է, որ «Տոտենհեմն» անհանգստացած է ֆուտբոլիստի վիճակից և, չնայած նրան, որ ակումբը հոգեբան ունի, որոշվել է առանձին հոգեբան տրամադրել Սոնի համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000