Որոնել
Արխիվ
04.11.2019  21:05

«Նապոլիի» նախագահը թիմին փակել է բազայում, Անչելոտին դժգոհել է այդ որոշումից

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմը մեկ շաբաթ փակված կմնա մարզաբազայում, հաղորդում է Radio Kiss Kiss-ը։

Այդ որոշումը կայացվել է «Ռոմային» 1-2 հաշվով պարտվելուց հետո։ Ավելի վաղ թիմը ոչ-ոքի է գրանցել նախորդ 2 հանդիպումներում։

«Բազան պատիժ չէ, այլ միջոց, որ ֆուտբոլիստներն ավելի լավ ճանաչեն միմյանց»,- ասել է Դե Լաուրենտիսը։

Նշենք, որ այդ իրավիճակի հետ կապված դժգոհություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

«Ես համամիտ չեմ ակումբի նման որոշման հետ, բայց մարզիչը պետք է մարզիչ մնա»,- ասել է Անչելոտին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000