Որոնել
Արխիվ
04.11.2019  16:59

Հարոյանի «Ուրալը» պարտվեց դարպասապահի տարօրինակ սխալի պատճառով (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրում քիչ առաջ ավարտվեց «Ուրալ» – «Օրենբուրգ» հանդիպումը: Եկատերինբուրգցիները պարտվեցին 1:2 հաշվով:

Առաջին կեսում հյուրերի կազմում աչքի ընկան Ջոել Ֆամայեն ու Ռիկարդո Ալվեշը: Վերջնիսին գոլը հաղթական դարձավ, սակայն այն գրանցվեց տանտերերի դարպասապահ Յարոսլավ Գոդզյուրի տարօրինակ սխալից հետո: Երկրորդ կեսում հաշիվը կրճատվեց Էրիկ Բիկֆալվիի գլխով գեղեցիկ գոլից հետո, սակայն «Ուրալն» ավելին անել չկարողացավ:

Հայաստանի հավաքականի ու եկատերինբուրգցիների պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 57-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:

Դմիտրի Պարֆյոնովի գլխավորած թիմն ու «Օրենբուրգը» 18-ական միավորով կիսում են 6-8 տեղերը:  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000