Որոնել
Արխիվ
04.11.2019  15:16

Սելյուկ. «Էրիկ Վարդանյանի տրանսֆերի համար «Սոչին» ավելի քիչ է վճարել, քան «Լոկոմոտիվն» էր առաջարկում»

Էրիկ Վարդանյանի` «Փյունիկից» «Սոչի» տեղափոխությունը կազմակերպած գործակալ Դմիտրի Սելյուկը Sport24.ru-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել գործարքի մասին:

«Էրիկը շատ առաջարկներ ուներ: Բոլորը գիտեն «Լոկոմոտիվի» հետաքրքրության մասին, ինչի մասին խոսել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն և «Փյունիկը» մարզած Ալեքսանդր Տարխանովը: Ի դեպ, Տարխանովը Վարդանյանի մասին պատմել է «Ուրալին», որը նույնպես հետաքրքրված էր այդ ֆուտբոլիստով: Առաջարկներ կային նաև Չեխիայից:

Սակայն լավագույն առաջարկը կատարեց «Սոչին», որն իր ցանկություններում հստակ էր և կոնկրետ: Միանգամից ասեմ, որ «Սոչին» Էրիկին ձեռք է բերել շատ ավելի քիչ գումարով, քան առաջարկում էր «Լոկոմոտիվը»:

Այն ռուս երկրպագուների համար, ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ Էրիկը 11-16 տարեկան հասակում խաղացել է «Բարսելոնայի» ակադեմիայում: Ընդ որում, ոչ թե մոսկվայում գտնվող «կեղծ» ակադեմիայում, այլ հենց կատալոնական ակումբում: «Բարսելոնայում» 5 տարի կրթված ֆուտբոլիստի մասին կարելի է ասել, որ նա նվազագույնը լավ է խաղում:

Ցանկանում եմ` «Սոչիին» շնորհակալություն հայտնել երիտասարդ հայ ֆուտբոլիստին ձեռք բերելիս ցուցաբերած սուպերպրոֆեսիոնալիզմի համար: Հնարավոր է շուտով նա Ռուսաստանում լեգիոներ չհամարվի` ԵԱՏՄ անդամ երկրների համար սահմանափակումը հանելու շնորհիվ, ինչը դեռ վաղուց պետք է արած լինեին: Անկախ դրանից, Էրիկը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով լեգիոների կարգավիճակով էլ, վստահ եմ, կհաղթի մեկնարկային կազմում հայտնվելու մրցակցությունը:

Ուրախացնում է նաև այն, որ «Սոչին» երիտասարդ տաղանդներին հրավիրելու ճանապարհ է բռնել, որոնք հետագայում ակումբին եկամուտ կբերեն:

Անկասկած, Վարդանյանի ընտրության վրա ազդեց նաև «Սոչիի» ենթակառուցվածքները: Այդ ակումբի հավակնություններ ունի: Վախենալու ոչինչ չկա, որ թիմը հիմա առաջնության վերջին տեղում է: Երբ «Մանչեսթեր Սիթին» նոր էր կառուցվում և Յայա Տուրեն (Սելյուկի հաճախորդն է-խմբ.) այնտեղ էր տեղափոխվում, այդ ակումբը նույնիսկ չէր մտածում Չեմպիոնների լիգային մասնակցելու մասի, իսկ հիմա շատ ֆուտբոլիստներ երազում են այդ թիմում հայտնվել: Հուսով եմ` առաջիկա տարիներին նույնը տեղի կունենա նաև «Սոչիի» հետ և թիմը կպայքարի լուրջ տեղերի համար:

Նաև հույսով եմ` Վարդանյանի տեղափոխությունից հետո ամբողջ հայկական սփյուռքը և մեկնաբան Նոբել Առուստամյանը կսկսեն երկրպագել «Սոչիին» և մասնավորապես էրիկին: Բացի այդ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին և մարզական տնօրեն Սամվել Առուստամյանին` Էրիկի տեղափոխության ժամանակ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:

Միգուցե, «բազմոցին նստած» մասնագետները հիմա կցատկեն տեղներից և կսկսեն դժգոհություն հայտնել, բայց հավատացեք ինձ. Էրիկը 100 տոկոսով ավելի լավ ու որակյալ է խաղալու, քան ռուսական անձնագիր ունեցողներից շատերը, ինչպես նաև մեծ գումարներով ձեռք բերված որոշ լեգիոներներ: Նայեք ու նախանձեք «Սոչիին», որ նման տաղանդավոր երիտասարդի է ձեռք բերել»,- ասել է Սելյուկը:

 

Գլխավոր լուսանկարը` «Փյունիկի» պաշտոնական կայքից

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000