Որոնել
Արխիվ
04.11.2019  01:01

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Նիկո Կովաչը հեռացվեց «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից

«Բավարիայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբից հեռացել է գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը։

Նշվում է, որ պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ։ Մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կաշխատի Կովաչի օգնական Հենսի Ֆլիկը։

Մարզչի հետ պայմանագրի խզման պատճառն անբավարար արդյունքներն են։ Բունդեսլիգայի նախորդ խաղում «Բավարիան» պարտվել էր «Այնտրախտին» 1-5 հաշվով։ Թիմն այժմ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000