Որոնել
Արխիվ
03.11.2019  00:56

Չիրացված 11 մետրանոցը որոշիչ եղավ. «Սևիլյան» և «Ատլետիկոն» ոչ-ոքի գրանցեցին (VIDEO)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Սևիլյան» «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում մրցեց «Ատլետիկոյի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

28-րդ րոպեին Ֆրանկո Վասկեսն առաջ մղեց անդալուսյան թիմին, բայց 60-րդ րոպեին Ալվարո Մորատան հավասարեցրեց հաշիվը։ Մադրիդցիները կարող էին կամային հաղթանակ տանել, բայց 72-րդ րոպեին Դիեգո Կոստան չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը։

Այսպիսով, «Ատլետիկոն» և «Սևիլյան» ունեն 23-ական միավոր և զբաղեցնում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ տեղերը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000