Որոնել
Արխիվ
02.11.2019  22:13

«Ռոման» առանց Մխիթարյանի հաղթեց «Նապոլիին» (VIDEO)

Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Նապոլիի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։

19-րդ րոպեին գեղեցիկ հարվածով դաշտի տերերին առաջ մղեց Նիկոլո Ձանիոլոն, 55-րդ րոպեին էլ Ջորդան Վերետուն 11 մետրանոցն, ի տարբերություն Կոլարովի, անվրեպ իրացրեց ու կրկնապատկեց հաշիվը։ 72-րդ րոպեին Արկադիուշ Միլիկը մեկ գոլ հետ բերեց, բայց ավելին անել չհաջողվեց։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չկար հայտացուցակում։

Այսպիսով, «Ռոման» տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Նապոլին» 18 միավորով 7-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000