Որոնել
Արխիվ
02.11.2019  22:02

«Այնտրախտը» ոչնչացրեց «Բավարիային», Դ. «Բորուսիան»՝ «Վելֆսբուրգին», այլ արդյունքներ (VIDEO)

Գերմանայի առաջնության 10-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

«Այնտրախտը» տանը մրցեց «Բավարիայի» հետ ու հաղթեց 5-1 հաշվով։

9-րդ րոպեին Ժերոմ Բոատենգը հեռացվեց դաշտից՝ մյունխենցիներին թողնելով 10 հոգով և թիմը քանդվեց։ 25-րդ րոպեին Ֆիլիպ Կոստիչն առաջ մղեց դաշտի տերերին, 8 րոպե անց Ջիբրիլ Սոուն կրկնապատկեց հաշիվը։ 37-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին մեկ գոլ հետ բերեց, բայց ավելին անել չհաջողվեց։ Փոխարենը, 49-րդ րոպեին Դավիդ Աբրահամը խփեց իր թիմի երրորդ գոլը, 61-րդ րոպեին Մարտին Հինտերեգերը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ ջախջախման վերջակետը 85-րդ րոպեին դրես Գոնսալու Պասիենսիան։

Այսպիսով, «Բավարիան» մնաց 18 միավորով և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Այնտրախտը» 17 միավորով 6-րդն է։

Դ․ «Բորուսիա» - «Վոլֆսբուրգ»՝ 3-0․ գոլերը՝ Ազար՝ 52, Գերեյրո՝ 58, Գյոթցե՝ 88 (11մ․)

«Բորուսիան» 19 միավորով երկրորդն է, իսկ «Վելֆսբուրգն» ունի 17 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Բայեր» - Մ․ «Բորուսիա»՝ 1-2․ գոլերը՝ Վենդտ՝ 18,- Ֆոլանդ՝ 25,- Տյուրամ՝ 42

Գլադբախյան ակումբը 22 միավորով առաջինն է, իսկ «Բայերը» ունի 15 միավոր և 10-րդն է։

«Լեյպցիգ» - «Մայնց»՝ 8-0․ գոլերը՝ Զաբիտցեր՝ 5, Վերներ՝ 30, 48, 87, Նկունկու՝ 35, Հալստենբերգ՝ 39, Պոուլսեն՝ 44, Մուկիելե՝ 50

«Լեյպցիգն» ունի 18 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Մայնցն» 9 միավորով 13-րդն է։

«Վերդեր» - «Ֆրայբուրգ»՝ 2-2

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000