Որոնել
Արխիվ
02.11.2019  18:20

«Սևանն» ու «Վանը» դուրս եկան Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ (VIDEO)

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայացան 2 հանդիպումներ։

«Սևանը» տանը մրցեց «Երևանի» հետ ու հաղթեց 2-0 հաշվով։

52-րդ րոպեին Արեգ Ազատյանը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, Ռյաբեցը կրկնապատկեց հաշիվը։

Գավաթային մյուս խաղում «Վանը» նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»։

Միակ գոլը խաղի սկզբում՝ 9-րդ րոպեին, հեղինակեց Մուսլիմ Բրմատգերեևը։

Այսպիսով, «Սևանը» և «Վանը» 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճեցին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000