Որոնել
Արխիվ
01.11.2019  19:40

Մեսսին հրավիրվել է Արգենտինայի հավաքական. նրա որակազրկման ժամկետը սպառվել է

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Նրանց թվում է «Բարսելոնայի» հարաձակվող Լիոնել Մեսսին:

32-ամյա ֆուտբոլիստը երեք ամսով որակազրկվել էր ԿՈՆՄԵԲՈԼ-ի (Հարավային Ամերիկայի կոնֆեդերացիա) կողմից` վերջինիս կոռուպցիայի մեջ մեղադրելու պատճառով: Որակազրկման ժամկետը սպառվել է:

Նշենք, որ «ալբիսելեստեն» նոյեմբերի 15-ին ընկերական խաղ կանցկացնի Բրազիլիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 19-ին` Ուրուգվայի ընտրանու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000