Որոնել
Արխիվ
01.11.2019  21:57

Ալեքսանդր Կարապետյան. «Այլևս լեգիոներ չհամարվելը շատ լավ է ինձ համար»

Հայաստանի հավաքականի ու «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մեկնաբանել է Եվրասիական տնտեսական միության անամ երկրների ֆուտբոլիստների` Ռուսաստանի առաջնությունում այլևս լեգիոներ չհամարվելու նորությունը:

«Անձամբ ինձ համար դա շատ լավ է, որովհետև Լյուքսեմբուրգում նման խնդրի հանդիպել եմ: Լեգիոներ լինելը նախկինում միշտ մեծ խնդիր էր: Դա նշանակում էր` եթե 5 լավ արտասահմանցի ֆուտբոլիստ ունես, միևնույն է նրանցից մեկը, անկախ ամեն ինչից, չի հայտնվելու կազմում»,- Championat.com-ի հետ զրույցում ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000