Որոնել
Արխիվ
01.11.2019  12:12

Գվարդիոլա. «Չավին գլխավորելու է «Բարսելոնան». երբ նա խաղում էր, արդեն մարզիչ էր»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավիի մասին, ով ներկայումս գլխավորում է քաթարյան «Ալ-Սադը»:

«Չավին արդեն մարզիչ էր, երբ խաղում էր: Երբ նա ֆուտբոլ էր դիտում, աչքերը փայլում էին: Ֆուտբոլիստներ կան, որոնց ճանաչելով երբեք չես մտածի, որ նա կարող է մարզիչ դառնալ: Սա այդ դեպքը չէ:

Չավին կարող է մարզիչ լինել ցանկացած վայրում: Բայց նրան ժամանակ է հարկավոր: Վաղ, թե ուշ նա գլխավորելու է «Բարսելոնան»: Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն լավ է ծանոթ ֆուտբոլին, դիտում է այն, կիրք ու նվիրում ունի: Հիանալի կլիներ տեսնել, թե նա ինչպես է մարզում «Բարսան»: Ամեն ինչից զատ, նրան դուր է գալիս ղեկավարման գործընթացը»,- կատալոնացու խոսքերն է փոխանցում as.com-ը:

Հիշեցնենք, որ Չավին ու Գվարդիոլան թիմակցիներ են եղել «կապտանռնագույնների» կազմում, իսկ 2008-2012 թվականների ընթացքում Պեպը նրա մարզիչն է եղել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000