Որոնել
Արխիվ
01.11.2019  12:30

Պիկե. «Նեյմարին զգուշացնում էինք, որ նա «ոսկե բանտ» է գնում»

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, թե ինչ միջոցներին են դիմել, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը վերադառնա կատալոնական ակումբ:

«Ակումբի նախագահին առաջարկեցինք փոխել մեր պայմանագրերի կետերը, որովհետև գիտեինք` ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրներ կան: Առաջարկում էինք այն գումարները, որոնք պետք է այս տարի ստանանք, տեղափոխվեն պայմանագրով նախատեսված հաջորդ տարիների վրա: Ուզում էինք այդպես օգնել ակումբին, որ մեր աշխատավարձերի միջոցով կարողանար գնել Նեյմարին: Այդ միտքը դուր եկավ նախագահին, բայց հետո այլ խնդիր առաջացավ:

Ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել և ամեն տարի դա ավելի ակնհայտ է դառնում: Նեյմարին զգուշացնում էինք, որ նա «ոսկե բանտ» է գնում: Բայց ֆուտբոլում կարող է այնպես ստացվել, որ այդ դուռը բաց լինի»,- Cadena Ser-ի եթերում ասել է կատալոնացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000