Որոնել
Արխիվ
30.10.2019  17:58

«Սևանը» շարունակում է հետապնդել առաջատարներին, «Տորպեդոն» անհաշտ է մնում

Կայացան Հայաստանի Առաջին խմբի 13-րդ տուրի վերջին երկու խաղերը:

«Սևանը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Մրցաշարի գործող չեմպիոնը 25 միավորով «Արարատ-Արմենիա-2»-ի հետ կիսում է 4-5 տեղերը և 6 միավորով հետ մնում առաջատար եռյակից («Վան», «Լոկոմոտիվ», «Վեսթ-Արմենիա»):

Օրվա մյուս խաղում «Տորպեդոն» 2:0 հաշվով առավելության է հասել «Մասիսի» նկատմամբ: «Տորպեդոն» շարունակում է անհաշտ թիմ մնալ` 12 խաղում 6 հաղթանակ և 6 պարտություն:

 

ԲԿՄԱ-«Սևան» 2:4 (1:1)

Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Արման Ալաբերքյան

Գոլերը՝ Ժիրայր Շաղոյան, 30, Նարեկ Գրիգորյան, 69 (ԲԿՄԱ), Մհեր Սահակյան, 10, 67, Արեգ Ազատյան, 54, Ռոման Շումկին, 86 («Սևան»)

 

«Տորպեդո»-«Մասիս» 2:0 (0:0)

Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ

Մրցավար՝ Արտակ Վարդանյան

Գոլերը՝ Օսման Սուլեյմանով, 61, Բոգդան Սուխոդուբ, 75, 11մ

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000