Որոնել
Արխիվ
29.10.2019  16:59

Կուրիոզ գոլ և մրցավարական սխալներ. Կամային հաղթանակ «Ալաշկերտ» – «Արարատ- Արմենիա» խաղում (VIDEO)

Հայաստանի առաջին տուրից հետաձգված խաղում մրցեցին «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան»: Արմեն Ադամյանի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով:

Առաջին կեսում թիմերը փոխանակվեցին գոլերով, որոնք մրցավարները հաշվեցին սխալմունքով: Հաշիվը բացվեց ստանդարտ իրավիճակի ժամանակ, երբ Ֆուրջել Նարնիխը շարժվող գնդակը փոխանցում կատարեց Զակարիա Սանոգոյին, ով գրավեց դարպասը:

Ընդմիջումից առաջ խաղից դուրս վիճակում գտնվող Տարոն Ոսկանյանը փոխանցում կատարեց Նիկիտա Տանկովին և հարձակվողը գլխի հարվածով պատասխան գոլը խփեց:

Տանտերերը հաղթանակ կորզեցին 89-րդ րոպեին, երբ պարզ իրավիճակում Անջելո Մենզեսը փորձում էր հեռացնել գնդակը, սակայն այն դիպավ մրցակցի հարձակվող Ալեքսանդար Գլիշիչին և հայտնվեց դարպասում:

Այսպիսով, «Ալաշկերտը» վաստակեց 22 միավոր և հավասարվեց «Արարատ-Արմենիային»: Նրանք կիսում են 3-4 տեղերը, սակայն Վարդան Մինասյանի թիմը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000