Որոնել
Արխիվ
29.10.2019  10:55

Հայաստանը ցավալի պարտություն կրեց Ռուսաստանից. Շախմատի Եվրոպայի առաջնություն (կատարված քայլեր)

Վարստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5 – 2.5 հաշվով ցավալի պարտություն է կրել Ռուսաստանի ընտրանուց:

Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դմիտրի Անդրեյկինի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով` Կիրիլ Ալեկսենկոյի: 39 քայլում, զարմանալի հեշտությամբ, Արման Փաշիկյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է Դանիլ Դուբովին:

Հայկական թիմի համար ամենացավալին երկրորդ խաղատախտակի վրա կայացած Գաբրիել Սարգսյան – Նիկիտա Վիտուգով պարտիան էր: Երկար ժամանակ հավասար անցած մրցախաղի 65-րդ քայլից Գաբրիելը հիանալի հնարավորություն է ստացել հաղթելու համար, սակայն ոչ այդ պահին և ոչ էլ հետագայում, երբ պետք էր թագուհուն բերել c5 դաշտ, նա դա չի արել: Արդյունքում, ռուսը հրաշքով փրկվել է պարտությունից:

Հայաստանի հավաքականը 7 միավորով նահանջել է 5-րդ տեղ: Հաջորդ մրցակիցը Սլովենիան է:

Հայաստանի կանանց հավաքականը 1.5 – 2.5 հաշվով զիջել է Վրաստանի ընտրանուն և այժմ 9-րդ հորիզոնականում է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000