Որոնել
Արխիվ
28.10.2019  19:08

Իտալիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

Նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.vivaticket.it/eng/event/qualif-campionato-europeo-2020-italia-armenia/141667:

Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Տոմսերը ձեռք բերելու համար նախ պետք է գրանցվել կայքում`լրացնելով անձնական տվյալները, որից հետո հնարավոր կլինի իրականացնել գնումը։ Հայկական կողմին հատկացվել է «Ռենցո Բարբերա» մարզադաշտի O21 սեկցիան: Տոմսերի արժեքն է 12 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 11-ը: Տոմսերի գնման հետ կապված խնդիրների դեպքում՝ անցնել հետևյալ հղումով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000