Որոնել
Արխիվ
27.10.2019  00:32

Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը հաղթեց Չեխիային և մնաց առաջին տեղում (կատարված քայլեր)

Վրաստանում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5 – 1.5 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն:

Որոշիչ է դարձել երրորդ խաղատախտակի վրա Հայկ Մարտիրոսյանի հաղթանակը Տաի վան Նգույենի նկատմամբ: Պարտիան շարունակվել է 84 քայլ, սակայն 63-րդ սկսած Հայկի հաղթանակն անխուսափելի էր, որովհետև վերջնախաղում նա օգտվել է մրցակցի սխալից և զինվորի առավելություն ստացել:

Ոչ-ոքի արդյունքով են ավարտվել Լևոն Արոնյան – Դավիդ Նավարա, Վիկտոր Լազնիցա – Հրանտ Մելքումյան և Յիրի Ստոչեկ - Արման Փաշիկյան պարտիաները:

Հայաստանի հավաքականը 6 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավոր ունեն Ուկրաինան և Հոլանդիան, սակայն հայկական թիմին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Չորրորդ տուրում Հայաստանը մրցելու է Ուկրաինայի հետ:

Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տուրում 3:1 հաշվով հաղթել է Սլովակիայի ընտրանուն ու բարրձացել չորրորդ տեղ:

Հայկ Մարտիրոսյանի հաղթական պարտիան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000