Որոնել
Արխիվ
26.10.2019  19:56

Սարգիս Ադմայանը մասնակցեց «Հոֆֆենհայմի» երրորդ անընդմեջ հաղթանակին (VIDEO)

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվել է «Հերտային» ու 3:2 հաշվով հաղթանակի հասել:

Բեռլինում կայացած հանդիպումը հետաքրքիր սցենարով է անցել: Հյուրերն առաջին կեսից հետո երկու գնդակի առավելություն են ունեցել, հետո տանտերերը հավասարեցրել են հաշիվը: Հատկապես գեղեցիկ է ստացվել Դոդի Լուկեբակիոյի շրւջադարձ հարվածով գոլը: Այնուամենայնիվ, 79-րդ րոպեին Բենջամին Հուբները գլխի հարվածով հաղթանակ է պարգևել հյուրերին:

Հայաստանի հավաքականի ու «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը փոխարինման է մտել 72-րդ րոպեին` 2:2 հաշվի ժամանակ:

Ալֆրեդ Շրյոդերի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ հաղթնակն է տոնել ու 14 միավորով բարձրացել է 10-րդ տեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000