Որոնել
Արխիվ
26.10.2019  12:29

Արոնյանի վստահ մեկնարկը. Հայաստանի հավաքականը հաղթեց Խորվաթիային

Բաթումիում շարունակվում է շախմատի թիմային Եվրոպայի առաջնությունը: Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպել էր Խորվաթիային:

Առաջին անգամ առաջնությունում հանդես եկավ մեր թիմի առաջատար Լևոն Արոնյանը: Նա սևերով պարտության մատնեց Իվան Շարիչին: Հաղթանակ տարավ նաև 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Արման Փաշիկյանը, նա սպիտակներով հաղթեց Անտե Բրկիչին: 

Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Մարին Բոսիչիչի, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Հրվոյե Ստևիչի հետ:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը հաղթեց 3-1 հաշվով: 2 տուրից հետո մեր ընտրանին Ադրբեջանի, Իսպանիայի, Ուկրաինայի, Չեխիայի ու Հոլանդիայի հավաքականների հետ միասին ունի 4 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով առաջատար է: Այսօր կայանալիք երրորդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Չեխիային:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000