Որոնել
Արխիվ
26.10.2019  00:11

«Վանի» գլխավոր մարզիչ. «Առաջին խմբի շատ խաղեր կասկածելի են թվում, դա չարիք է»

«Վանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում պատասխանել է ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին՝ անդրադարձ կատարելով նաև Առաջին խմբում պայմանավորված խաղեր անցկացնելու կասկածներին։

«Կա մի չարիք Առաջին խմբում, որը անբուժելի է և նման է չարորակ ուռուցքին, որի դեմ մենք բոլորս պետք է պայքարենք: Ես այսօր չունեմ ստույգ ապացույցներ, բայց շատ-շատ խաղեր կասկածելի են թվում ինձ, շատ-շատ կասկածելի բաներ են տեղի ունենում, որը ինձ համար մեծ խնդիր է և որը ես համարում եմ հայկական ֆուտբոլի չարիք: Դա պետք է հեռացնել բոլոր հնարավոր ռեսուրսներով:

Բոլոր նրանք, ովքեր մտացում են հայկական ֆուտբոլի ապագայի մասին և ցանկանում են, որ այն դառնա ավելի լավը, պետք է միասին պայքարեն այդ չարիքի դեմ: Ես էլ մեր կողմից խոստանում եմ, որ կանենք ամեն ինչ, որ այդ չարիքը իսպառ վերանա հայկական ֆուտբոլից: Այն, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլի շուրջ՝ չի կարող ուրախացնել, բայց միևնույն է, դրա մեջով էլ պետք է անցնել, որպեսզի կարողանանք ավելի ուժեղ լինել: Բայց դրա միջով անցնելիս չպետք է խնայել ոչ մեկին:

Ով մեղավոր է՝ պետք է պատժվի շատ խիստ, որովհետև մեր հայկական ֆուտբոլի մաքրվելու ժամանակն է: Իսկ այն մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են ֆուտբոլին, պարտավոր են անել այնպես, որ այդ չարիքը վերանա»,- ասել է Բարսեղյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000