Որոնել
Արխիվ
25.10.2019  17:59

«Արարատ-Արմենիան» հաղթեց դժվարին խաղում. պաշտպանի կողմից «նվերը» որոշիչ դարձավ (VIDEO)

Հայաստանի առաջնության 12-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Նոային»:

Ընդմիջումից առաջ գլխի հարվածով հաշիվը բացեց տանտերերի ավագ Դմիտրի Գուզը: Հանդիպման վերջնամասն արդյունավետ ստացվեց: Նախ, Ալան Տատաևից «նվեր» ստանալուց հետո Ֆուրջել Նարսինխը գոլ խփեց, որը հետագայում դարձավ հաղթական: Մի քանի րոպե անց Մաքսիմ Մայրովիչը գլխի հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելացրած ժամանակում Զակարիա Սանոգոն լավ անցում ձեռնարկեց և փոխանցում կատարեց Անտոն Կոբյալկոյին, ով մոտ տարածությունից չվրիպեց:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը վաստակեց 22 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ: Չեմպիոնը 3 միավորով զիջում է «Շիրակին», սակայն երկու խաղ քիչ է անցկացրել: 22 միավոր ունի նաև 11 հանդիպում անցկացրած «Արարատը»: «Նոան» 17 միավորով մնաց հինգերորդ տեղում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000