Որոնել
Արխիվ
25.10.2019  12:26

Եվրոպա լիգայում միայն երկու թիմ միավոր չի կորցրել

Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրից հետո միայն երկու թիմեր են առանց միավորների կորստի ընթանում: 9-ական միավոր են վաստակել «Արսենալը» և «Սևիլյան»:

Երեկ լոնդոնյան թիմը երկու անգամ հաշվի մեջ զիջելիս է եղել «Վիտորիա Գիմարայեշին», սակայն Նիկոլա Պեպեի երկու տուգանային հարվածների շնորհիվ 3:2 հաշվով հաղթանակ է տոնել:

Սևիլյան ընդունել է «Արարատ-Արմենիային» պայքարից դուրս թողած «Դյուդելանժին» և վստահ հաղթանակի հասել 3:0 հաշվով:

Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը երեք հանդիպումներում 7 գոլ է խփել, իսկ սեփական դարպասն անառիկ է պահել:

Անդալուզցիները 9 միավորով գլխավորում են A խումբը, իսկ լոնդոնցիները` F խումբը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000