Որոնել
Արխիվ
24.10.2019  01:44

«Լիլը» և «Վալենսիան» չորոշեցին հաղթողին (VIDEO)

Չեմպիոնների լիգայի H խմբի 3-րդ տուրում «Լիլը» Ֆրանսիայում ընդունեց «Վալենսիային»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

63-րդ րոպեին Դենիս Չերիշևն առաջ մղեց «չղջիկներին», բայց 84-րդ րոպեին Մուխտար Դիակաբին ստացավ երկրորդ դեղին քարտն ու 10 հոգով թողեց իսպանացիներին։ «Լիլը» ճնշեց և մրցավարի ավելացրած 5-րդ րոպեին հասավ նպատակին՝ կարողանալով միավոր կորզել։

Խմբում 6 միավորով առաջատարն «Այաքսն» է, «Չելսին» ունի նույնքան միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, «Վալենսիան» 4 միավորով երրորդն է, իսկ «Լիլն» ունի 1 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000