Որոնել
Արխիվ
23.10.2019  17:57

«Այսպես թիմ չենք կարող կառուցել». «Ռոմայում» վնասվածքների համաճարակ է

«Ռոմայի» եզրային պաշտպան Դավիդե Սանտոնը դարձել է թիմի 7-րդ ֆուտբոլիստը, ով վնասվածք է ստացել: Վերջին օրերին վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվը ավելացել է ևս երեքով: Սանտոնից առաջ շարքից դուրս էին մնացել Բրայան Կրիստանտեն ու Նիկոլա Կալինիչը:

«Իմ կարիերայում երբեք նման իրավիճակի չեմ բախվել: Վնասվածների այսպիսի տեմպի պարագայում չենք կարող կայուն կերպով թիմ կառուցել»,- ասել է «գայլերի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան: «Մեր բոլոր ֆուտբոլիստները` Պելլեգրինին, Մխիթարյանը, Դիավարան, Կրիստանտեն, Ջեկոն… բոլորը վնավսածք են ստացել: Սա արդարացում չէ, այլ իրականություն, որը յուրաքանչյուր մարդ հեշտությամբ կհասկանա: Բարեբախտաբար, Մխիթարյանը և Ունդերը մոտ են վերադարձին»:

Corriere dello Sport-ը հայտնում է, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի` Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ վաղը կայանալիք խաղում Ֆոնսեկան կարող է հույս դնել ընդամենը 17 ֆուտբոլիստների վրա: Նրանց թվում է Ջասթին Կլյուվերտը, ով որակազրկման պատճառով չի մասնակցելու «Միլանի» դեմ Ա սերիայի հաջորդ մրցավեճին:

Նաև գլխավոր թիմի հետ սկսել մարզվել Էդին Ջեկոն, ով այտի կոտրվածք էր ստացել: Վիրահատությունից հետո նա առաջին անգամ առանց դիմակի է մարզվել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000